Էդվարդ Նալբանդյանը մեր հարցերին տվել է շատ դիվանագիտական պատասխաններ. Անդրանիկ Քոչարյան
SocietyԱպրիլյան քննիչ հանձնաժողովն այսօր տեսակապի միջոցով նիստ է անցկացրել ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նիստի ավարտից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ հայտնեց տեսակապով հանդիպումից:
«Պարոն Նալբանդյանը մեր հարցերին տվել է շատ դիվանագիտական պատասխաններ, բայց մեր հարցերն այնքան համապարփակ են եղել, մեզ համար կարևորը հարցերն էին, իսկ պատասխանները մենք համադրելու ենք մեր ձեռքի տակ եղած ամբողջ ինֆորմացիայով»,- ասաց Քոչարյանը:
Նա նշեց, որ եթե հանձնաժողովն անհրաժեշտ համարի, ապա կհրավիրեն նաև Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանին. «Պարոն Սահակյանը միշտ իր պատրաստակամությունը հայտնել է: Նրան ունենք 3-4 հարց, չնայած դրա կարիքն այնքան էլ չկա, բայց կգտնենք ձև պարոն Սահակյանին այդ հարցերը ուղղելու համար»,- Քոչարյանը