«Ոչ սովորական» տրանսգենդեր զույգը սպասում է իր առաջնեկին (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերԿոլումբիացի տրանսգենդերների՝ մոդել Դանա Սուլթանի և նրա ամուսնու՝ Էստեբան Լանդրաուի ընտանիքում համալրում է սպասվում:
Երեխայի լույս աշխարհ գալու մասին Ինստագրամի իր էջում հայտնել է Դանան:
Daily Mail-ի հաղորդմամբ՝ հայտնի մոդելն ի սկզբանե եղել է տղամարդ, իսկ նրա ամուսինը՝ ընդհակառակը՝ նախկինում եղել է կին: Զույգը խոստովանել է, որ պահպանել են իրենց «բնական օրգանները» և երեխային բեղմնավորել են «բնական ճանապարհով»: Այսպիսով, երեխային իր կրծքի տակ կրում է ամուսինը:
Զույգը հայտնել է, որ իրենց որդուն որոշել են անվանել Արիել: Այժմ Էստեբանը հղիության 8-րդ ամսում է:
Посмотреть эту публикацию в Instagram