Կորոնավիրուսով վարակման 251 նոր դեպք է գրանցվել․ մահացել է 7 պացիենտ
ՀասարակությունՀայաստանում մայիսի 30-ի դրությամբ կորոնավիրուսի 251 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 8927 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 20 մարդ, շարունակում է բուժվել 5438-ը:
Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 3317 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 7 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 127 է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 45-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 57 հազար 81 քաղաքացի: