«Ասթոն Վիլայի» նախկին խաղացողը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով․ Sky Sports
ՍպորտԱնգլիական «Ասթոն Վիլլա» ֆուտբոլային ակումբի նախկին հարձակվող Գաբրիել Ագբոնլահորը նշել է, որ նա հիվանդացել է կորոնավիրուսի ծանր տեսակով:
«Ես կորոնավիրուսով վարակվել եմ մարտի 15-ին: Դա սարսափելի էր», - 33-ամյա ֆուտբոլիստին մեջբերում է Sky Sports-ը:
Ավելի վաղ Անգլիայի Պրեմիեր լիգայի որոշ խաղացողներ մտավախություն էին հայտնել համաճարակի պայմաններում մարզմանը վերադառնալու մասին:
«Ինչու՞ եք վտանգում ձեր և ձեր երեխաների առողջությունը։ Ես վստահ եմ, որ դուք կկարողանաք անցկացնել նույն մարզումները տնային պայմաններում և բացօթյա տարածքում, ինչպես և «Ուոթֆորդի» և «Չելսիի» խաղացողները»,֊ ավելացրել է Ագբոնլահորը:
Նշենք, որ նա 391 հանդիպում է անցկացրել «Ասթոն Վիլայի» կազմում և խփել 86 գոլ: