«Ես խեղդվում եմ»․ ԱՄՆ֊ում բողոքի ցույցերի նոր ալիք է բռնկվել աֆրոամեիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության կապակցությամբ (տեսանյութ)
VideoՎերջին մի քանի օրերի ընթացքում Ջորջ Ֆլոյդի՝ ոստիկանի կողմից սպանության առիթով բողոքի ցույցերը տարածվել են Ամերիկայի մի քանի քաղաքներում։ Նյու Յորքի մի շարք շրջաններում բողոքի ցույցեր են անցկացվել ընդդեմ աֆրոամերիկացիների դեմ ոստիկանության կամայականությունների։
Ուրբաթ երեկոյան Բրուքլինում տեղի ունեցած ամենամեծ հանրահավաքը վերաճել է անկարգությունների: Ակցիայի մասնակիցները կրակ են բացել ոստիկանական մեքենայի ուղղությամբ և ռմբակոծել այն: Բողոքի ցույցերն անցկացվում են «Ես խեղդվում եմ» կարգախոսով։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ-ում Ջորջ Ֆլոյդի՝ ոստիկանի կողմից անզգուշությամբ սպանության պատմությունը ցնցել է բոլորին։ Ֆլոյդին բերման ենթարկող ոստիկանը, ոտքով սեղմելով աֆրոամերիկացի երիտասարդի կոկորդը, շնչահեղձ էր արել նրան։