SpaceX-ն առաջին անգամ սեփական հրթիռով տիեզերք ուղարկեց տիեզերագնացների. ուղիղ
ВидеоՆԱՍԱ-ի երկու տիեզերագնացներին Միջազգային տիեզերակայան տեղափոխող Falcon 9 հրթիռը Crew Dragon տիեզերանավով հաջողությամբ արձակվեց տիեզերք:
Crew Dragon-ով Միջազգային տիեզերակայան են ուղևորվում Բոբ Բենքենը և Դագ Հերլին, ովքեր տիեզերքում մի քանի ամիս կանցկացնեն, այնուհետև նույն տիեզերանավով կվերադառնան Երկիր:
Հիշեցնենք, որ նախորդ անգամ արձակումը հետաձգվել էր եղանակային վատ պայմանների պատճառով:
Նշենք, որ Crew Dragon-ի առաջին թռիչքն իրականացվել է առանց անձնակազմի՝ 2019թ. մարտի 2-ին: Այդ ժամանակ տիեզերանավը տեղակայվել է ՄՏԿ-ում և հաջողությամբ վերադարձել Երկիր: Նշենք, որ ավելի վաղ SpaceX DM-2 առաքելությունը նախատեսվել էր իրականացնել դեռևս 2019թ. հուլիսին, սակայն SpaceX-ի մտադրությունը խոչընդոտեց նույն տարվա ապրիլին տեղի ունեցած վթարը: Այդ ժամանակ պայթյունի հետևանքով լիովին ոչնչացել էր Crew Dragon-ի պատիճը: