ԱՄՆ-ում զանգվածային անկարգությունների ընթացքում ձերբակալվել է շուրջ 1400 քաղաքացի (տեսանյութ)
ВидеоԱՄՆ֊ի 17 քաղաքներում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան հետևանքով տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում իրավապահները ձերբակալել են մոտ 1400 քաղաքացու, հայտնում է Associated Press֊ը: Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ իրավապահ մարմինները ձերբակալել են առնվազն 1383 մարդու։ Նշվում է, որ ձերբակալվածների իրական թիվը կարող է ավելի մեծ լինել: Ինչպես ավելի վաղ նշել էինք, աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի՝ ոստիկանի կողմից անզգուշության հեևանքով մահվան պատճառով անկարգություններ են սկսվել ԱՄՆ֊ի Մինեապոլիս քաղաքում և շատ այլ քաղաքներում: Անկարգությունների սկսվելուց հետո չորս ոստիկան ազատվել է աշխատանքից։ Նրանցից մեկը մեղադրվում է անփութության մեջ: Հանգստյան օրերին Մինեապոլիսում և հարևան Սուրբ Պողոս քաղաքում պարետային ժամ է սահմանվել: