«Բավարիան» Լերոյ Սեյնի համար տրանսֆերային գործարքում կներառի Էրնանդեսին․ Manchester Evening News
СпортՄյունխենի «Բավարիան» մտադիր է ամռանը տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Լերոյ Սեյնի տրանսֆերը և պատրաստ է առաջարկել մյունխենցիներին Լուկ Էրնանդեսին, հայտնում է Manchester Evening News-ը՝ հղում անելով գերմանական լրատվամիջոցներին:
Ըստ աղբյուրի՝ «Բավարիան» դեռ ցանկանում է գերմանացի ֆուտբոլիստին վերադարձնել իր հայրենի թիմ և պատրաստ է գործարքում ընդգրկել Էրնանդեսին: Կիսապաշտպան Սեյնի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը, բայց ակումբի ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել նրա հետ պայմանագիրը։ Ավելի վաղ «Բավարիան» Սեյնի տրանսֆերը փոխարինել էր խորվաթ Իվան Պերիշիչի և Ֆիլիպե Կոուտինյոյի անցումներով, սակայն երկու ֆուտբոլիստներն էլ իրենց խաղով չհամոզեցին մյունխենյան ակումբի ղեկավարությանը, ուստի, նրանք կրկին ցանկանում են վերադարձնել Սեյնին։