«Յուվենտուսը» միացել է «Չելսիի» կիսապաշտպան Պեդրո Ռոդրիգեսի համար պայքարին․ Football Italia
СпортԹուրինի «Յուվենտուսը» մտադիր է պայմանագիր կնքել լոնդոնյան «Չելսիի» ֆուտբոլիստ Պեդրո Ռոդրիգեսի հետ, հայտնում է Football Italia-ն:
«Յուվենտուսում» ֆուտբոլիստին ցանկանում է տեսնել թիմի գլխավոր մարզիչ Մաուրիզիո Սարին: Ռոդրիգեսի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է հունիսի 30-ին:
2015-ին Պեդրոն տեղափոխվեց «Չելսի» «Բարսելոնայից»: Այս մրցաշրջանում հարձակվողը 18 խաղում խփեց 2 գոլ: