Այս պահին գյուղ են եկել պետական օղակներից ու չափագրումներ են իրականացնում․ Գառնիկ Դանիելյան Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (տեսանյութ) Ադերբեջանի ցեղատեսակը հողին է հավասարացրել Քարինտակը (լուսանկարներ) Միջազգային մամուլը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի հացադուլին ՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը Հող են հանձնում. քաղաքացիները փակել են Թումանյան փողոցը Արագ դուրս եկավ ու փախավ. մանրամասներ՝ Փաշինյանի հետ ոսկեպարցիների հանդիպումից Տարադրամի փոխարժեքները՝ ապրիլի 20-ին Գյուղերը երբ կանգնեն, կտեսնեք ոնց է խնդիրը լուծվում Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան 

Անգամ ցածր շրջանառության ցուցանիշ ունենալով՝ ռեստորանները պատրաստ են աշխատել

Հասարակություն

Ռեստորանային ոլորտում շրջանառութունը մոտ 20-30% է: Սա ցածր ցուցանիշ, է և նման իրավիճակում գումար աշխատելու մասին խոսք չի գնում: Յուրաքանչյուր գործատուի համար հիմա կարևոր է շրջանառությունը բերել այնպիսի մակարդակի, որ հնարավոր լինի ծախսերը հոգալ և աշխատողներին աշխատավարձ տալ, որպեսզի սոցիալական վիճակը չծանրանա: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց հասարակական սննդի ոլորտի փորձագետ, ռեստորանատեր Աշոտ Բարսեղյանը:

«Ոլորտի աշխատողները մեծապես դժգոհություններ չունեն, նրանց համար ստուգումները, ինչպես նաև սահմանված կանոններին հետևելը խնդիր չէ: Իհարկե, լինում են դեպքեր, երբ ստուգողներն անհեթեթ դիտողություններ են անում, բայց դրանք մասնավոր դեպքեր են: Հիմնականում դժգոհություններ չկան: Նույնիսկ այն դեպքում, երբ ստուգումների արդյունքում որոշ ռեստորաններ ժամանակավոր փակվում են, ոչ ոք չի դժգոհում, գործատուները մեծապես հասկանում են, թե ինչի համար է արվում այդ ամենը, և բոլոր գործատուները պետք է կարողանան պահպանել անվտանգության նորմերը»,- ասաց նա:

Փորձագետի խոսքով՝ այս ընթացքում մի քանի ռեստորաններ, սրճարաններ հիմովին փակվել, են կան նաև այնպիսիք, որոնք սահմանափակումների նվազեցումից հետո չեն վերսկսել աշխատել. «Վստահ եմ՝ դեռ կլինեն ռեստորաններ, որոնք կփակվեն: Այս տնտեսական ճգնաժամը շատերին չի խնայի, և թույլերը կփակվեն: Շրջանառությունը չի վերականգնվել,  շրջանառության մակարդակը ցածր է, և այս պարագայում բոլորը չէ, որ կդիմանան: Մոտավոր հաշվարկներով, ոլորտի գործատուների մոտ 30 տոկոսը չի հաղթահարի այս վիճակը»:

Բարսեղյանի հավաստմամբ, ոլորտի գործատուների մեծ մասը խուսափում է կրճատումներ անել, հետևաբար աշխատակիցների համար մշակել են որոշակի հերթափոխ, որպեսզի կարողանան բոլորին աշխատանքով ապահովել:

«Ցավոք, պետությունը համարժեք քայլեր այդպես էլ չձեռնարկեց ոլորտը փրկելու համար: Ստեղծված պայմաններում պետությունը աշխատակիցների սոցիալական պատասխանատվության հիմնական կրողն է և պարտավոր է գոնե մինիմալ աջակցություն ցուցաբերել: Իսկ գործատուների համար պետությունը կարող էր հարկերը, տուրքերը չեղարկել»,- նշեց նա:

Փորձագետը, ամփոփելով զրույցն, ասաց, որ գործատուները պատրաստ են պահպանել անվտանգության ցանկացած նորմ, սանիտարական պայման, որպեսզի կարողանան աշխատել. «Եթե այսպես շարունակվի, 2-3 ամսում կկանգնեք խայտառակ տնտեսական վիճակի առջև: Եվ  այս ամենով հանդերձ՝ գործատուները պատրաստ են  աշխատել, հարմարվել, շարունակել տնտեսական գործունեությունը»:

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Այս պահին գյուղ են եկել պետական օղակներից ու չափագրումներ են իրականացնում․ Գառնիկ ԴանիելյանՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (տեսանյութ)Նեթանյահուն վերահսկողությունից դուրս է եկել, նրան պետք է զսպել. Իրանի արտգործնախարարՀՀ ՊՆ N զորամաս են այցելել Երևանի պետական համալսարանի մի խումբ դասախոսներՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչն այսօր կհանդիպի Էրդողանի հետ Նիկոլը շատ պուճուր ա, որ գա ու հող հանձնի Տավուշում, կռվի դաշտում ենք մեծացել. տավուշցիների ակցիանՏարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց ա. Նիկոլ Փաշինյան Այս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործընթաց էր, 8 հանդիպում է եղել, խնդիրները լուծում ենք Ադերբեջանի ցեղատեսակը հողին է հավասարացրել Քարինտակը (լուսանկարներ)Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համարԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. ՓաշինյանԷս կախիչից էրեխեքը վերարկուները կախեցին, արագ պատը մաշելու ա. Փաշինյանը` նորակառույց դպրոցումՄիջազգային մամուլը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի հացադուլինՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՀող են հանձնում. քաղաքացիները փակել են Թումանյան փողոցըԱրագ դուրս եկավ ու փախավ. մանրամասներ՝ Փաշինյանի հետ ոսկեպարցիների հանդիպումիցՏարադրամի փոխարժեքները՝ ապրիլի 20-ինԳյուղերը երբ կանգնեն, կտեսնեք ոնց է խնդիրը լուծվումՀաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար ԷլբակյանԱռաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ ՓաշինյանՄայիսի 1-ից Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմ կգործիԻնչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումըՀանրահավաք ԱԺ-ի դիմաց. ժամը 18:00-ին կոչ ենք անում հավաքվել Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես ԱվետիսյանԱպրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Դավիթ ԱնանյանԻնչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ ԶաքարյանՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերումՔաղաքացիները հավաքվում են Օպերայի շենքի մոտ (տեսանյութ)Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրաՊետք է հեռանա Փաշինյանը, չի կարող լինել այսպիսի իշխանություն. Տավուշի թեմի առաջնորդՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց էԱռաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի տարածքների փոխանցումը ԱդրբեջանինԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել էՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. ՇարմազանովՈւՂԻՂ. Տավուշեցիները վաղ առավոտից հավաքվել են. բողոքի ակցիա են իրականացնում թշնամուն հանձնվող 4 գյուղերի և տարածքների որոշման դեմԱպրիլի 20. Օրվա խորհուրդՏավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան ԱբրահամյանՀայաստանից գյուղեր ու տարածքներ զիջելը լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ«Հրապարակ». Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել«Ողջունում ենք, կարևոր քայլ է». Բլինկենը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնության մասին«Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Դատավորի մեքենայից հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված և խոշոր չափի գումար․ «դարի կողոպուտի» հետքերովԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Փաշինյանի նախկին խորհրդականԱդրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»«Զանգեզուրի միջանցքը» կորցնելը, ադրբեջանցի փախստականների վերադարձը իրական են դառնալու. «Հրապարակ» թերթի խմբագիրՓաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»
Ամենադիտված