Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և շնորհավորել նրա ծնունդը
SocietyՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 45-ամյակի առթիվ:
Նախագահը վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքի անդամներին մաղթել է շուտափույթ ապաքինում և ամենայն բարիք: