«Արմավիր» և «Արթիկ» ՔԿՀ-ներում պատուհանագոգին և օվալաձև տարայում թմրամիջոց է հայտնաբերվել
Общество2020 թվականի մայիսի 28-ին՝ ժամը 06:55-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Ա. Պ.-ին տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որի մուտքի պատուհանի անկյունում նկատել են կասկածելի փաթեթ և անմիջապես հաղորդում ներկայացրել Հայաստանի Հանրապետության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժին: Դատապարտյալ Ա. Պ.-ն, զգալով բացահայտվելու վտանգը, ձեռնպահ է մնացել իր համար նախատեսված թմրամիջոցները վերցնելուց:
Նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, հիմնարկի տարածքում հերթական շրջայցը կատարելիս, խոտածածկի մեջ նկատել են ներնետված կասկածելի առարկա:
Զննությամբ օվալաձև պլաստմասե տարայում հայտնաբերել են 2 փաթեթ, որոնցում եղել են ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող, 19.22 և 7.92 գրամ քաշերով շագանակագույն, մածուցիկ ու փոշենման, առանձնապես խոշոր չափերի զանգվածներ:
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ: