Միացյալ նահանգներում զանգվածային անկարգությունների ընթացքում ձերբակալվել է շուրջ չորս հազար մարդ․ CNN (տեսանյութ)
ВидеоԱֆրոկամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով ԱՄՆ-ում ծավալված զանգվածային անկարգությունների ընթացքում ձերբակալվել է մոտ 4 հազար մարդ, հայտնում է CNN- ը։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Միացյալ նահանգների տարբեր քաղաքներում անկարգությունների մեծ ալիք բարձրացավ ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին անզգուշությամբ սպանության պատճառով։ Համացանցում հայտնվեցին տեսանյութեր, որոնցում երևում է, որ ոստիկանները ձերբակալում են Ֆլոյդին, նրան նետում գետնին, ու ոստիկաններից մեկը ծնկով սեղմում է նրա կոկորդը: Ֆլոյդը մի քանի անգամ տեսանյութում ասում է, որ չի կարող շնչել, հետո հանդարտվում է: Այնուհետև նրան տեղափոխում են հիվանդանոց, որտեղ երիտասարդը մահանում է: Անկարգությունների սկսվելուց հետո չորս ոստիկան ազատվել է աշխատանքից։ Նրանցից մեկը մեղադրվում է անփութության մեջ: Այժմ Վաշինգտոնում հայտարարվել է պարետային ժամ: