Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսային վարակի 9 035 դեպք է գրանցվել․ Ռիա Նովոստի
RussiaՌուսաստանում COVID-19 ունեցող հիվանդների ամենօրյա աճը նվազել է մինչև 2.2% և կազմել 9035: 162 հիվանդ մահացել է, 3994-ը՝ դուրս գրվել հիվանդանոցներից։ Նոր ինֆեկցիաների մեծ մասը գրանցվել է Մոսկվայում (2 297), Մոսկվայի մարզում (728) և Սանկտ Պետերբուրգում (364): Այս պահի դրությամբ վարակվածների 40% -ի մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանիշների: Ընդհանուր առմամբ՝ Ռուսաստանի 85 շրջաններում համաճարակի սկզբից ի վեր COVID-19 ախտորոշվել է 414 878 մարդու մոտ, որոնցից 4 855-ը մահացել է, ավելի քան 175 հազարը՝ ապաքինվել։