«Յուվենտուսի» նախագահն առաջարկել է հուլիսին խաղադաշտ վերադարձնել հանդիսատեսին․ Football Italia
Սպորտ«Յուվենտուսի» նախագահ Անդրեա Ագնելին առաջարկել է A Սերիայի ակումբներին հասնել նրան, որ հուլիսին հանդիսատեսին մասնակիորեն Իտալիայի ֆուտբոլի առաջնության տրիբունաներ վերադարձնեն, հայտնում է Football Italia-ն: Հրապարակման համաձայն՝ Ագնելին արդեն իսկ ծրագրեր է ներկայացրել մնացած 19 ակումբների ղեկավարներին երկրպագուների մասնակի վերադարձի համար: Ըստ թուրինյան ակումբի ղեկավարի գաղափարի՝ առաջին փուլում կարելի է թույլ տալ մարզադաշտերը լցնել 10% -ով՝ հետագայում ավելացնելով երկրպագուների ներկայությունը մարզադաշտերում մինչև տարողունակության 25%֊ը։ Այդ դեպքում կազմակերպիչները կկարողանան ապահովել, որ սոցիալական հեռավորությունը պահպանվի: Իտալիայի կառավարության որոշմամբ՝ ամռանը թատրոններն ու կինոթատրոններն աստիճանաբար կվերադառնան աշխատանքի, ինչպես նաև թույլատրվելու է անցկացնել բացօթյա համերգներ, և սա հնարավորություն է տալիս, որ Իտալիայի առաջնության խաղերն առանց հանդիսատեսի անցկացնելու որոշման վերանայմանը: Իտալիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 20-ին: