Սանչոն գոլ խփելուց հետո արդարություն է պահանջել Ջորջ Ֆլոյդի մահվան գործով
СпортԴորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Յադոն Սանչոն «Պադերբորնի» հետ Բունդեսլիգայի մրցավեճում խփած գոլից հետո արդարության կոչ արեց Մինեապոլիսում Ջորջ Ֆլոյդի մահվան համար: Թիմերի հանդիպումը տեղի է ունեցել կիրակի օրը: 57-րդ րոպեին Սանչոն հաշիվը դարձրեց 2-0, իսկ գոլից հետո նա ցույց տվեց շապիկը՝ «Արդարություն Ջորջ Ֆլոյդի համար» մակագրությամբ: ԱՄՆ-ում իրադարձությունների ֆոնին իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը Թվիթերի իր էջում իր բացասական վերաբերմունքն է հայտնել ռասիզմի մասին: Ակումբի պաշտոնական էջում նշվել է, որ իրենք չեն դադարի պայքարել խտրականության դեմ։