Դորտմունդի «Բորուսիան» Սանչոյի հեթ-տրիկի շնորհիվ հաղթել է «Պադերբորնին»
ՍպորտԴորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները Ջադոն Սանչոյի հեթ-տրիկի շնորհիվ Գերմանիայի առաջնության 29-րդ տուրի խաղում պարտության մատնեցին «Պադերբորնին»: Հանդիպումն ավարտվեց 6: 1 հաշվով՝ հօգուտ Դորտմունդի: «Պադերբորնում» 11 մետրանոցից գոլի հեղինակ դարձավ Ուվե Հանեմայերը: «Բորուսիան» վաստակեց 60 միավոր և շարունակում է զբաղեցնել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ յոթ միավորով զիջելով առաջատար «Բավարիային»: 19 միավորով «Պադերբորնը» զբաղեցնում է վերջին՝ 18-րդ տողը: