«Ուրախ եմ առաջին հեթ-տրիկի համար, բայց աշխարհում ավելի կարևոր բաներ են կատարվում»․ Սանչո
SportԴորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Ջադոն Սանչոն ասել է, որ գոհ է իր կարիերայում իր առաջին հեթ-տրիկից, բայց, նրա կարծիքով, այժմ աշխարհում ավելի կարևոր բաներ են կատարվում։ «Ես ուրախ եմ, որ կատարել եմ իմ կարիերայում իմ առաջին հեթ-տրիկը, բայց այս պահը դառնություն է պատճառում ինձ, քանի որ այսօր աշխարհում տեղի են ունենում ավելի կարևոր բաներ, որոնց վրա մենք պետք է ուշադրություն դարձնենք և նպաստենք դրանց փոփոխմանը: Մենք չպետք է վախենանք խոսել այն մասին, թե ինչն է ճիշտ, մենք մենք պետք է միավորվենք և պայքարենք արդարության համար: Մենք միասին ավելի ուժեղ ենք», - գրել է Սանչոն Ինստագրամի իր էջում: