«Կորոնավիրուսի դեմ ռուսական «Ավիֆավիր» դեղամիջոցի արդյունավերությունը կազմել է մոտ 90%»․ Ռիա Նովոստի
РоссияCOVID-19 ունեցող հիվանդների բուժման համար «Ավիֆավիր» դեղամիջոցն արդեն իսկ փորձարկվել է ավելի քան 180 հիվանդների վրա: «Ավիֆավիրի» փորձարկումը շարունակվում է։ Եթե առաջին փուլը ներառում էր դեղամիջոցի օպտիմալ դեղաչափի ընտրություն, ապա երկրորդի նպատակն է գնահատել դեղամիջոցի արդյունավետությունն ու անվտանգությունը: «Ուսումնասիրությունը ենթադրաբար պետք է լինի շատ լայնածավալ, հետազոտության մեջ պետք է ընդգրկվի 330 հիվանդ։ Թեստերի ընթացքում ռուսական այդ դեղի արդյունավետությունը կազմել է մոտ 90%», - ասել է ՌԴ Առողջապահության նախարարության ֆիզիոֆլոնոլոգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային հետազոտական կենտրոնի փոխտնօրեն Վլադիմիր Չուլանովը: Ավելի ուշ Ռուսաստանը կարող է սկսել «Ավիֆավիր» դեղամիջոցը արտահանել այլ երկրներ: Ըստ ՌԴ ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավար Կիրիլ Դմիտրիևի՝ դրա համար դիմումներ արդեն ստացվել են Մերձավոր Արևելքի և Լատինական Ամերիկայի երկրներից: