Դիան համայնքի ղեկավարը վարակվել է կորոնավիրուսով. նրան Երևան են տեղափոխել
ՀասարակությունԱրագածոտնի մարզի Դիան համայնքի ղեկավար Ռուդենկո Հմայակյանը վարակվել է կորոնավիրուսով։ Տեղեկատվությունը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց համայնքի ղեկավարը:
«Երեկ հայտնի դարձավ, որ ես վարակվել եմ կորոնավիրուսով: Հիմա Երևանի հիվանդանոցներից մեկում եմ: Զգացողությունս լավ է»,- ասաց նա:
Հմայակյանը նշեց, որ ընտանիքիս անդամներից այսօր են նմուշ վերցրել, և պատասխանը դեռ հայտնի չէ:
«Չգիտեմ, թե որտեղից եմ վարակվել: Մեր համայնքում կորանավիրուսի դեպք դեռ չէր գրանցվել»,-հայտնեց Հմայակյանը: