Սալոմե Զուրաբիշվիլին առողջություն է մաղթել Նիկոլ Փաշինյանին ու նրա ընտանիքին
ForeignՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կորոնավիրուսից արագ ապաքինում է մաղթել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա ընտանիքին: Այս մասին Զուրաբիշվիլին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Հղում եմ արագ ապաքինման իմ մաղթանքները Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին: Շուտ առողջացեք»,- գրել է Վրաստանի նախագահը:
Sending my wishes for a speedy recovery to @NikolPashinyan and his family. Get well soon!
— Salome Zourabichvili (@Zourabichvili_S) June 1, 2020