«Ինտերը» համաձայնեցրել է Տոնալիի հետ պայմանագրի պայմանները․ Corriere della Sera
Sport«Ինտերը» համաձայնության է եկել «Բրեշիայի» ֆուտբոլիստ Սանդրո Տոնալիի հետ պայմանագրի պայմանների շուրջ, հայտնում է Corriere della Sera-ն: Նշվում է, որ 20-ամյա կիսապաշտպանը պետք է չորսամյա պայմանագիր ստորագրի «Ներառազուրի» հետ։ Նրա աշխատավարձը կկազմի շուրջ 2,5 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում: Նյութում ասվում է նաև, որ «Ինտերը» պատրաստ է ֆուտբոլիստի համար 50 միլիոն եվրո առաջարկել, Թուրինյան «Յուվենտուսը» նախկինում կանգ է առել մոտ 35 միլիոնի վրա:
2019/20 մրցաշրջանում, որը դադարեցվել էր կորոնավիրուսի պատճառով, Տոնալին ակումբի համար անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ: