«Լիվերպուլի» ֆուտբոլիստները հարգել են ԱՄՆ-ում մահացած Ջորջ Ֆլոյդի հիշատակը
Sport«Լիվերպուլի» ֆուտբոլիստները հարգանքի տուրք են մատուցել հանգուցյալ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին, որի մահը մասսայական բողոքներ առաջացրեց Միացյալ Նահանգներում:
«Մերսիսայդ» ակումբի ֆուտբոլիստները ծնկի են եկել հայրենի մարզադաշտի կենտրոնական շրջագծում:
NBA Los Angeles Lakers ակումբն աջակցություն է հայտնել ԱՄՆ-ում ցուցարարներին և դատապարտել է «ռասիզմը, անհանդուրժողականությունը, բռնությունն ու նախապաշարմունքի իր բոլոր ձևերը»: Բացի այդ, մի շարք մարզիկներ և մարզական ակումբներ նման հայտարարություններ արել են ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլ նաև Եվրոպայում: