Հունիսի 2-ին պատրաստ կլինեն կորոնավիրուսի ախտորոշման հայկական արտադրության առաջին 350 թեստերը. Ավինյան
ՀասարակությունՄոլեկուլային կենսաբանության ինստիտոիտն արդեն սկսել է կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրությունը։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ առաջին 350 թեստերը պատրաստ կլինեն վաղը՝ հունիսի 2-ին։
«Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն օրական կկարողանա 3000-5000 թեստ արտադրել»,- նշեց փոխվարչապետը: