Հրապարակվել է «սքրինշոթ», որում Սուրեն Պապիկյանը և Արայիկ Հարությունյանը քննարկում են ընտրությունների կեղծված լինելու հանգամանքը
Political2016թ. հոկտեմբերին տեղի ունեցան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ներկուսակցական ընտրությունները, որին, ինչպես հայտնի է, նախորդել էր Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ձախողված մասնակցությունը, ինչն առաջին վարչության հրաժարականի պատճառն էր դարձել:
Նոր վարչության ձևավորումը, սակայն, հարթ չէր ընթացել, և չնայած ներկուսակցական թեժ պաքարին՝ վարչության հիմնական կազմը վերընտրվել էր: Վարչության նախագահի թեկնածուներ Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի միջև ընտրությունը կայացվել էր՝ հօգուտ Միքայելյանի:
Այժմ, երբ լրացել է ՔՊԿ-ի ձևավորման 5 տարին, 168.am-ի ձեռքի տակ է հայտնվել մի լուսանկար, որը փաստում է վարչության ընտրությունների կեղծված լինելու հանգամանքը:
Լուսանկարում երևում է գործող, համապատասխանաբար՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարներ Արայիկ Հարությունյանի և Սուրեն Պապիկյանի երկխոսությունը, որտեղ նախարարներն արտահայտում են իրենց դիրքորոշումը Սասուն Միքայելյանի նկատմամբ և նշում, որ չեն բարձրաձայնել ընտրությունների կեղծված լինելու հանգամանքի մասին՝ ներթիմային շահերից ելնելով:
Լուսանկարը, ըստ երևույթին, արվել է այն ժամանակահատվածում, երբ Փաշինյանը Գյումրիից քայլերթով գալիս էր Երևան:
Ինչպես հիշում ենք, այդ ընթացքում Սասուն Միքայելյանը ձեռնպահ էր մնում հեղափոխական գործընթացներին մասնակցությունից, ինչը, ըստ երևույթին, առաջացրել էր թիմակիցների զայրույթը, և հենց այդ ժամանակ էլ, թերևս, ներթիմային կոմպրոմատների հավաքագրման տրամաբանության շրջանակներում էլ համակարգչի էկրանից արվել է տվյալ լուսանկարը: Հավանաբար լուսանկարողը մտածել է, որ, եթե պարզապես սքրին շոթ արվի, չեն հավատա, և հանգիստ կարող են մեղադրել, այսպես ասած, սքրին շոթը սարքելու մեջ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում