«Մինչև թեստի արդյունքները չտեսնեմ, չեմ հավատա». ինչ են քննարկում համացանցում կորոնավիրուսով վարակված վարչապետի մասին (լուսանկարներ)
Society«Մեր թեստի պատասխանը դրական է: Համոզմունք ունեմ, որ վարակվել եմ խորհրդակցություններից մեկի ժամանաակ` հնարավոր է ջրի բաժակը մատուցող աշխատակցից, ում մոտ ևս հաստատվել է կորոնավիրուս»,- օրվա թոփ թեման ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունն էր, որը հերթական անգամ միանշանակ չընդունվեց հանրության կողմից: Համացանցում սկսեցին քննարկումներ. ոմանք հավատում և աջակցություն էին հայտնում Փաշինյաններին, ոմանք էլ թերահավատորեն էին մոտենում և նշում, որ «վարչապետը ստում է»: Այս առիթով սոցցանցի օգտատերերը երբեմն զավեշտալի, երբեմն ծաղրական, երբեմն էլ հուզական գրառումներ են կատարել: «Մինչև թեստի արդյունքները չտեսնեմ, չեմ հավատա», «Մեկ դերասանի թատրոն դարձած Հայաստանում այսօր բեմադրվեց հերթական անտաղանդ տրագիկոմիկ արարը», «Լավ PR ծննդյան օրով»,- այսպիսի գրառումներ են կատարել ֆեյսբուքյան օգտատերերը:
ԼՈՒՐԵՐ.com-ը վարչապետի և նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մամուլի խոսնակներից փորձեց ստանալ նրանց թեստերի պատասխանների լուսանկարները, սակայն վերջիններս մերժեցին՝ պնդելով, որ այն մարդու անձնական-բժշկական տվյալ է, որը չի կարելի հանրայնացնել և ամենևին նշանակություն չունի, որ խոսքը վերաբերում է երկրի ղեկավարին ու նրա կնոջը: Հանրության աչքից չվրիպեց այն փաստը, որ երեկ թեստավորում անցած և դեռ դրանց պատասխանները չստացած վարչապետի դուստրերը «դուխով» պաշտպանիչ դիմակներով ժամանակ էին անցկացնում Ենոքավանում ու մեկը մյուսի ետևից լուսանկարներ հրապարակում սոցցանցերի իրենց էջերում:
Ստացվում է, որ համավարակի նկատմամբ զգոնության կոչեր հնչեցնող վարչապետի ընտանիքն է անպատասխանատվություն դրսևորում` ռիսկի տակ դնելով բնակչության մի մասի առողջությունը: Փաստորեն, վարչապետի ընտանիքը դուխով է դիմադրում կորոնավիրուսին:
Ստորև ներկայացնում ենք քաղվածք համացանցից՝