Շիրակի մարզում 28-ամյա վարորդը BMW X5-ով դաշտամիջյան ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավոր
Чрезвычайный случайԵրեկ՝ մայիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Արթիկ քաղաքի բնակիչ, 28-ամյա Գևորգ Պառավյանը իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Արթիկ քաղաքից դեպի Անտառաշերտ տանող դաշտային ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Գ. Պառավյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արթիկի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ:
Տեղում հնետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: