ԱԻՆ մամուլի խոսնակն ազատվել է պաշտոնից
ОбществоԱրտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։ Այս մասին Գնդոյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Սիրելի գործընկերներ, լրագրողներ, այսօր սեփական դիմումիս համաձայն ավարտել եմ իմ աշխատանքը Արտակարգ իրավիճակների նախարարությունում։
Շնորհակալ եմ լուսահոգի նախարար գեներալ-մայոր Արմեն Երիցյանին ինձ ԱԻՆ հրավիրելու և տեղեկատվական քաղաքականության մեջ փոփոխություններ անելու հնարավորության համար, ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանին ԱԻՆ-ի տեղեկատվական քաղաքականությունն ինձ վստահելու համար, ինչպես նաև՝ նախարար Հրաչյա Ռոստոմյանին, ում հետ աշխատեցինք կարճ ժամանակում, բայց բեղմնավոր։ Իմ սիրելի ԱԻ համակարգին մաղթում եմ նորանոր հաջողություններ, ու թող դրությունը միշտ լինի լավ իմաստով արտակարգ
ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ ՊԱՐՈՆԱՅՔ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՂՆԵՐ»,- գրել է նա։