ԱՄՆ-ում «սպիտակները» ծնկի են եկել և ներողություն խնդրել սևամորթներից (տեսանյութ)
ՏեսանյութերԱմերիկյան Հյուսթոն քաղաքում «սպիտակ» ակտիվիստները ծնկի են եկել սևամորթ համաքաղաքացիների առջև և ներողություն խնդրել երկրում տարիներ շարունակ տիրող ռասիզմի մթնոլորտի համար: Միջոցառումը տեղի է ունեցել եկեղեցում: Մարդիկ եկել էին այնտեղ՝ աղոթելու այս քաղաքի բնակիչ հանգուցյալ Ջորջ Ֆլոյդի համար: Լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ մի քանի նահանգներում ամերիկյան ոստիկանությունը միացել է բողոքին` ի հիշատակ հանգուցյալ Ջորջ Ֆլոյդի: Կալիֆոռնիայում, Միչիգանում, Օկլահոմայում, Տեխասում և Նյու Յորքում ոստիկանության աշխատակիցները ծնկի են եկել ցուցարարների հետ միասին՝ այդպիսով ներողություն խնդրելով իրենց գործընկերոջ փոխարեն։
ԱՄՆ-ում բողոքի ցույցերը շարունակվում են ԱՄՆ առնվազն 70 քաղաքում` Լոս Անջելեսից մինչև Նյու Յորք: Դրանց հետ միասն երկրի տարբեր քաղաքներում համընդհանուր քաոս է՝ թալան, ավերածություններ, կողոպուտ: Վաշինգտոնում ցուցարարները փորձել են ներխուժել Սպիտակ տուն: Քաղաքում պարետային ժամ է ներդրվել: