Որ մեր ապրանքը փչացավ, Նիկոլը կտա՞ մեզ էդ փողը
ՀասարակությունՀիմա, որ մեր ապրանքը փչացավ, Նիկոլը կտա՞ մեզ էդ փողը, չի տա: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, Արմավիրի մարզի «Մեյմանդարի» շուկայում բողոքի ակցիայի ժամանակ ասաց գյուղացիներից մեկը։
«Թող Նիկոլը գնա բանկերին ասի՝ զրոյացրեք էդ մարդկանց փողը, էս մի օրը թող չաշխատեն: Մենք ոչ մեկի հետ խնդիր չունենք, ոչ մեկը մեզ թշնամի չի, մենք ուզում ենք մեր քրտինքը ծախենք, մեր ընտանիքը պահենք: Մեր շուկայում կորոնավիրուս չի եղել, ով տենց բան ա ասում, գլուխը պատին ա տվել: Վատ մարդուն վիրուս կպնելու ա, հենց իրանց կպնելու ա: Տունն էլ պախկվեն, կպնելու ա»,-ասաց գյուղացիներից մեկը:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Գայ համայնքի վարչական տարածքում գտնվող «Մեյմանդարի» շուկայում առևտուր իրականացնողները բողոքի ակցիա են կազմակերպել՝ հակահամաճարակային կանոնների խախտումներ հայտնաբերելու հիմքով 24 ժամով շուկայի աշխատանքը կասեցնելու պարետի որոշման դեմ։