Հունիսի 4-ին կիրականացվի Երևան-Ռոստով-Երևան չվերթը Aircompany Armenia-ի կողմից. Քաղավիացիայի կոմիտե
ՀասարակությունՀունիսի 4-ին կիրականացվի Երևան-Ռոստով-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 08:30, ժամանում դեպի Երևան 12:30):
Ս․ թ․ հունիսի 4-ին կիրականացվի Երևան-Վորոնեժ-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 14:00, ժամանում դեպի Երևան 19:20):
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։