Ջրատարում գտել են 70-75 տարեկան կնոջ դի. հագին եղել է սեւ շրջազգեստ
SocietyՄայիսի 30-ին Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի տարածքի ջրատարում հայտնաբերվել է 70-75 տարեկան կնոջ դի, հասակը` մոտ 165 սանտիմետր։
Ոստիկանությունը հրապարակել է մահացած կնոջ դիակի լուսանկարը եւ նշել. «Հագին եղել է սեւ շրջազգեստ եւ սվիտեր։ Ճանաչողներին խնդրում ենք զանգել 1-02 կամ դիմել ոստիկանության Վաղարշապատի, կամ մոտակա բաժին»: