Սանչոն դեղին քարտ է ստացել պատռված վերնաշապիկի, այլ ոչ թե Ֆլոյդի աջակցության համար. DFB
СпортԳերմանիայի ֆուտբոլային միությունը (DFB) չեղյալ է հայտարարել Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Յադոն Սանչոյի դեղին քարտը, որը վերջինս ստացել է Միացյալ Նահանգներում ցուցարարների հետ իր համաձայնությունը արտահայտելու համար, ասված է միության պաշտոնական կայքում:
Սանչոն քարտը ստացել է կիրակի օրը՝ մայիսի 31-ին, Բունդեսլիգայի 29-րդ տուրի «Պադդորբորնի» հետ խաղում (6:1), որի ընթացքում հարձակվողը խփեց հեթ-տրիկ: Իր առաջին գոլից հետո Սանչոն հանեց խաղաշապիկը՝ ցուցադրելով «Արդարություն Ջորջ Ֆլոյդի համար» գրությունը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Սանչոյի քարտը կչեղարկվի, քանի որ նա չի հանել խաղի մարզաշապիկը, այլ միայն բարձրացրել է այն: Հանդիպման ընթացքում ցուցարարներին իր աջակցությունը հայտնել է նաև «Բորուսիայի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Արշաֆ Հաքիմին: