«Ռեալը» հաստատել է, որ Իսպանիայի առաջնությունն ավարտելու է մեկ այլ մարզադաշտում
SportՄադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հաստատել է, որ ակումբը տնային խաղերին կմասնակցի «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում։ «Ալֆրեդո դի Ստեֆանոն» նախատեսված է 6 հազար հանդիսականի համար։ Մարզադաշտը հագեցած կլինի նոր լուսարձակներով և գովազդային պաստառներով, և կտեղադրվի նաև VAR տեխնոլոգիա: «Ալֆրեդո դի Ստեֆանո» տեղափոխվելու որոշումը թույլ կտա վաղաժամկետ ավարտել «Ռեալի» տնային մարզադաշտի վերանորոգումը, որը ներառում է, մասնավորապես, լոգարիթմական տանիքի տեղադրում: Իսպանիայի առաջնության «Ռեալի» առաջին տնային խաղը, որը դադարեցվել էր համաճարակի պատճառով, նախատեսված է հունիսի 14-ին՝ «Էյբարի» հետ։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ «Ռեալը» «Սանտյագո Բեռնաբեուից» կտեղափոխվի «Ալֆրեդո դի Ստեֆանո», որտեղ համաճարակի պատճառով նախատեսում է մնալ առնվազն մինչև 2021 թվականի հունվար: