«Բավարիայի» ֆուտբոլիստ Տիագոն վերադարձել է մարզումներին
Спорт«Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան երեքշաբթի վնասվածքից հետո սկսել է մարզվել ընդհանուր խմբում, հայտնում է ֆուտբոլային ակումբի կայքը: Տիագոն բաց է թողել «Բավարիայի» վերջին երեք հանդիպումները մկանների հետ կապված խնդիրների պատճառով: Մյունխենի ակումբի մեկ այլ պաշտպան Լուկաս Էրնանդեսը, ով մայիսի 30-ին չավարտեց Բունդեսլիգայի հանդիպումը «Ֆորտունայի» հետ (5-0)` վնասվածքի պատճառով, երեքշաբթի օրվանից կմարզվի անհատական ծրագրով: Հունիսի 6-ին «Բավարիան» Գերմանիայի առաջնության շրջանակներում կմրցի Լևերկուզեն Բայերի հետ: