Mars Avia-ն գրանցված է Սարի Թաղի տուն 10 հասցեով, իսկ Skyball-ը Երևանում օդապարիկներ թռցնող ընկերություն է. ՀՌՀ նախագահ
БлогосфераՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Կներեք, ինչ-որ մեկը Atlantis Armenian Airlines-ով Փարիզ էր՞ մեկնում, Mars Avia-ի շքեղ էյրբասերով Միլան, իսկ Skyball-ով Աթենք՞: Էս ինչ՞ ողբ ենք կապել նույնիսկ Ռոստով կամ Սոչի չթրչող ֆեյք ավիաընկերությունների համար: Որոնց ստեղծման միակ նպատակը Սոմալի-Կոնգոներում կասկածելի գործարքների համար օդային փոխադրումների ապահովումն էր 70-ական թվականների արտադրության թռչող դագաղներով:
Ի միջիայլոց, Mars Avia-ն գրանցված է Սարի Թաղի տուն 10 հասցեով, իսկ Skyball-ը Երեւանում օդապարիկներ թռցնող ընկերություն է, մինչեւ եւրոպական մայրաքաղաքներ հասնելու օդը չի հերիքում):
Ողբալու այլ առիթներ փնտրեք, սա չանցավ»: