«Շտապօգնությունից ասել են, որ տեղ չկա»․ կորոնավիրուսով հիվանդ, երկկողմանի թոքաբորբ ունեցող քաղաքացին օգնության կարիք ունի
BlogosphereՏարոն Առաքելյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Երկար տարիների ուսանողական ընկերս՝ Գեորգի Հակոբյանը, խնդրում է, որ իրեն շտապ տանեն հիվանդանոց և փրկեն կյանքը: COVID-19 թեստը հաստատված է, ունի երկկողմանի թոքաբորբ և հիմա շնչահեղձ է լինում: Ասաց, որ շտապօգնությունից ասել են, որ տեղ չկա, ու միայն ծայրահեղ հիվանդների մոտ են գալիս, բայց իր վիճակն էլ հենց ծայրահեղ վատ բնութագրեց, քանի որ ուժ չունի շարժվելու և չի կարողանում շնչել: Կինը և երեխան նույնպես վարակված են: Անգամ կոմպյուտերային տոմոգրաֆիայի համար ստիպված է եղել մի կերպ ինքնուրույն գնալ բուժհաստատություն, վճարել ու նկարել թոքերը: Կաթիլային ներարկում միացնող բուժքույր կամ բժիշկ էլ չկա, որ գան, օգնեն իրենց:
Խնդրում եմ առողջապահական համակարգի բոլոր ընկերներիս, նախարարության աշխատակիցներին, փրկեք մեր ընկերոջ կյանքը, ՏԱՐԵՔ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ։
Գեորգիի հեռախոսի համարն է՝ (091) 41-60-54:
Խնդրում եմ բոլորին՝ տարածեք այս խնդրանքը, փրկենք մարդու կյանքը»: