Վարչապետի կողմից հրապարակված լուսանկարը կատարված է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի տարածքից դուրս. փաստաբան
БлогосфераՓաստաբան Կարեն Թումանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի գործունեությունը 72 ժամով կասեցնելու վերաբերյալ։
Նախ՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ Վարչապետի կողմից հրապարակված լուսանկարը կատարված է Ընկերության տարածքից դուրս: Ընկերությունը պարտականություն, առավել ևս հնարավորություն չունի իր տարածքից դուրս պահպանել կամ հետևել պարետի կողմից սահմանած հակահամաճարակային կանոններին: Դա ոստիկանության պարտականությունն է:
Երկրորդ՝ Վարչապետի կողմից հրապարակած ավտոբուսները Ընկերության սեփականությունը չեն հանդիսանում, այլ վարձակալված են Ընկերության կողմից և հանդիսանում են հասարակական տրանսպորտ: Ընկերությունը կամ Ընկերության ղեկավարոթյունը իրավասություն և հնարավորություն չունի հանրային տրանսպորտում պարետի որոշման կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու: Դրա համար այլ մարմինների աշխատակիցներ աշխատավարձ են ստանում և պարտավոր են իրենց գործողությունը կատարել բարեխիղճ։
Որևէ սուբյեկտի պատասխանատվություն ենթարկելուց առաջ ճիշտ կլինի և օգտակար ժամանակ տրամադրել և որոշակի փաստեր ուսումնասիրել։
Ի դեպ դա վարչական մարմնի պարտականությունն է։
Առողջ եղեք…»