Օգտատերը տեսանյութի ամսաթիվը մայիսի 26-ից փոխել է հունվարի 8․ Ալեն Սիմոնյան
BlogosphereԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Հարգելի ընկերներ
Պարզ աճպարարությամբ օգտատերը Ֆեյսբուքի գործիքների միջոցով իր տեսանյութի ամսաթիվը մայիսի 26-ից փոխել է հունվարի 8, ինքներդ կարող եք ստուգել: Ոմանք էլ հրճվում են և օգտվում ձեր դյուրահավատությունից
Ֆոկուսներով ֆեյսբուքին կարող եք խաբել, բայց այ վիրուսը նման հնարքներ չի ճանաչում ու նման կուտակումները կարող են ճակատագրական լինել:
Խնդրում ենք ևս մեկ անգամ հետևել կանոններին հանրային առողջության համար.
- Ախտահանվե՛ք
- Կրե՛ք դիմակ
- Պահպանե՛ք սոցիալական հեռավորություն
բարի գիշեր»։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 2-ի երեկոյան Ֆեյսբուքի իր էջում հրապարակեց տարբեր մասսայական միջոցառումներից եւ քաղաքացիների կուտակումներից լուսանկարներ ու տեսանյութեր, որտեղ խախտված էին պարետի կողմից սահմանված հակահամաճարակային կանոնները։