Արձանագրեք հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերը, նամակով ուղարկեք ինձ․ Գարիկ Սարգսյան
БлогосфераԱրարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արարատի մարզի հարգելի բնակիչներ, հաշվի առնելով այն իրավիճակը, որը ստեղծվել է ամբողջ հանրապետությունում, առաջարկում եմ իրականացնել հանրային վերահսկողության գործողություններ: Եթե ականատես կլինեք հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերի, խնդրում եմ արձանագրել այդ խախտումները և նամակով ուղարկել ինձ:
Մենք կուսումնասիրենք դրանք և անպայման հետամուտ կլինենք, որպեսզի խախտումները վերացվեն և մեղավորները ենթարկվեն պատասխանատվության՝ անկախ նրանից, թե ով է խախտում կատարողը»: