Մահացել է գնդապետ Վազգեն Մարգարյանը
ОбществоՀարգելի Բարեկամներ, խորը ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի առաջին տեղակալ, հոգեբանական գիտությունների դոկտոր, գնդապետ Վազգեն Հենրիկի Մարգարյանը:
Բացի անբասիր ծառայությամբ զինվորական լինելուց, գնդապետ Մարգարյանը ԶՈՒ-ի պատվելի գիտնական էր, մտավորական, ռազմական հոգեբանության բնագավառի եզակի մասնագետ, որը կրթել է բազմաթիվ սերունդների:
Նրա կորուստը մեծ ցավ է ՊԱՀՀ-ի ամբողջ անձնակազմի համար: Կորցրել ենք սիրելի Ընկերոջ և Գործընկերոջ, հայ մարդու, նվիրյալ հայ սպայի, օրինակելի քաղաքացու: Նրա հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում:
ՊԱՀՀ-ի ղեկավարությունն ու անձնակազմը խորապես վշտակցում են գնդապետ Մարգարյանի հարազատներին և մտերիմներին: Թող լույսի մեջ պարուրվի Նրա հոգին:
© ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան