Մահացել է հայտնի «Սանտա Բարբարա» հեռուստասերիալի դերասանուհին․ The Hollywood Reporter
ОбществоԿյանքի 92-րդ տարում մահացել է ամերիկացի դերասանուհի Փեգի Պոուպը, հայտնում է The Hollywood Reporter-ը՝ վկայակոչելով հանգուցյալի ընտանիքի անդամներին: Հրապարակման համաձայն՝ մահը տեղի է ունեցել բնական պատճառներով: Փեգի Պոուպը դերասանական կարիերան սկսել է 1966 թվականից: Նա խաղացել է ավելի քան 50 դեր այնպիսի ֆիլմերում և սերիալներում, ինչպիսիք են «Բլյուզ Հիլ Սթրիթը», «Սանտա Բարբարան», «Իննից հինգը», «Շտապօգնությունը» և այլն: