Միացե՜ք մեր թիմին, պահն է. Տիգրան Ուրիխանյան
БлогосфераԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Սիրելի ընկերներ, կողմնակիցներ, գաղափարակից բարեկամներ, մեր կուսակցության՝ "Ալյանսի" վարչության որոշմամբ արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո՝ հունիսի 15֊ին հրավիրվել է արտահերթ համագումար։ Երկիրը թևակոխում է բոլոր իմաստներով չափազանց բարդ փուլ։ Մենք պարտավոր ենք ընդդիմադիր դաշտում պատասխանատվություն ստանձնել հակաճգնաժամային ծրագրի իրագործման ու ժողովրդի առաջ կանգնած ծայրահեղ խնդիրների լուծման գործում։ Հակաճգնաժամային հայեցակարգն ու գործողությունների ծրագիրը կներկայացվի համագումարին։ Նաև տեղի կունենան կուսակցության վարչության և նախագահի ընտրություններ։ Արտակարգ դրության երկարաձգման դեպքում համագումարը կկայանա հեռավար կարգով։
Միացե՜ք մեր թիմին, պահն է...
Միացե՜ք մեր թիմին, պահն է...