Արմեն Սարգսյանը ցավակցել է Արմեն Խաչատրյանի ընտանիքին
SocietyՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պետական, քաղաքական գործիչ Արմեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, այսօր՝ հունիսի 3-ին, մահացել է ԱԺ նախկին նախագահ, Բելառուսում Հայաստանի նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը: