Azerbaijan destroys Pantheon of heroes in Stepanakert We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with Michel I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel Trump develops plan on peaceful resolution in Ukraine: Telegraph I expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: Kobakhidze Armed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in Turkey Armenia is leader in region in press freedom index Human Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom Day Russian forces are operating at same base as US troops in Niger - CNN 

«Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Society

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի կողմից առերևույթ թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ պետական հարյուր տոկոս մասնակցությամբ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, որը հիշյալ  պաշտոնում պաշտոնավարել է 2001 թվականից մինչև 2019 թվականի ավարտը, կրելով պարտավորություն ընկերության կառավարումն իրականացնել ի շահ կազմակերպության, բարեխղճորեն և խելամտորեն ապահովել ընկերության շահութաբեր գործունեությունը, իսկ իր գործունեության կամ անգործության հետևանքով ընկերությանը վնաս պատճառվելու դեպքում կրել լրիվ գույքային պատասխանատվություն, իր պաշտոնավարման ժամանակահատվածում առերևույթ կատարել է չարաշահումներ:

Մասնավորապես՝ մարզական կենտրոնի տնօրենը, դիտավորությամբ, նյութական օգուտ ստանալու անձնական և խմբային շահերից ելնելով, 2007 թվականին հիմնադրել է «Օլիմպիական ապագա» ՍՊ ընկերությունը, որը պետական գրանցում է ստացել, իսկ 2015 թվականից հարյուր տոկոս բաժնեմասով պատկանել է նրա կնոջը:

Քննության տվյալներով՝ մարզական կենտրոնի տնօրենը «Օլիմպիական ապագա» ՍՊ ընկերությանը տնօրենի հետ 2007 թվականի մայիսին կնքել է վարձակալության պայմանագիր՝ 25 տարի ժամկետով, շուկայականից էապես ցածր գնով, համաձայն որի՝ նշված ՍՊ ընկերության տնօրինմանն է հանձնվել ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող, Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 4 հասցեում գտնվող 6580.8քմ. մակերեսով շենքը և 1.1807հա. մակերեսով հողամասը:

Պայմանագիրը ուժի մեջ մտնելուց հետո հիշյալ տարածքի վարձակալ ՍՊ ընկերությունը պարտավորվել է 5 տարվա ընթացքում կատարել գույքի վերանորոգման ու բարելավման և հարակից տարածքների բարելավման աշխատանքներ, որի համար նախատեսված ներդրումները, ըստ պայմանագրի, պետք է կազմեին 162.200.000 ՀՀ դրամ:

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հիշյալ ՍՊԸ-ի հարյուր տոկոս բաժնեմասը մարզական կենտրոնի տնօրենի կնոջ կողմից 2015 թվականի սեպտեմբերին ձեռք բերվելուց երկու ամիս անց պայմանագրով նախատեսված ամսական վարձավճարները չեն վճարվել, ինչի հետևանքով 2019 թվականի հունիսի 30-ի դրությամբ ՓԲ ընկերության նկատմամբ առաջացել է 13.500.000 ՀՀ դրամի պարտավորություն:

ՓԲ ընկերության տնօրենը, կնոջը նյութական օգուտ տալու անձնական և խմբային շահերից ելնելով, դիտավորությամբ չի կատարել ծառայողական պարտականությունները, այն է՝ «Օլիմպական ապագա» ՍՊԸ-ի կողմից պայմանագրով ստանձնած  վարձերը չվճարելու, ներդրումները չկատարելու պայմաններում միջոցներ չի ձեռնարկել դրանք գանձելու, կնքված վարձակալության պայմանագիրը լուծելու, այլ ընկերության հետ շուկայական գնով վարձակալության պայմանագիր կնքելու, իսկ «Օլիմպական ապագա» ՍՊ ընկերության կողմից սնանկ ճանաչվելու պայմաններում վերջինիս նկատմամբ պահանջ ներկայացնելու ու պարտատերերի ցուցակում ընդգրկվելու ուղղությամբ, որի հետևանքով իր կողմից ղեկավարվող ՓԲ ընկերության իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 85.500.000 ՀՀ դրամ գույքային վնաս՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:

Բացի այդ, պարզվել է նաև, որ դեռևս 2008 թվականի մարտին և  2015 թվականի հուլիսին ՓԲ ընկերության տնօրենի հետ կնքված աշխատանքային պայամանգրերով վերջինիս արգելվել է կատարել այլ վճարովի աշխատանք և անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Մինչդեռ վերջինս, զբաղեցնելով պետական հարյուր տոկոս մասնակցությամբ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, սահմանված արգելքի պայմաններում, վստահված անձի միջոցով մասնակցել է 1996 թվականին հիմնադրված և պետական գրանցում ստացած, իսկ 2000 թվականի նոյեմբերից հարյուր տոկոս բաժնեմասով իրեն պատկանող «Արևելյան Օազիս» ՍՊ ընկերության կառավարմանը, որը «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ին պատկանող տարածքում զբաղվել է հյուրանոցային և սրճարանային գործունեությամբ՝ չվճարելով տարածքի օգտագործման համար վարձավճարներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա որոշում է կայացվել՝ «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով և 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) որպես մեղադրյալ ներգրավվելու մասին: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Azerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?
Most Popular