«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ (տեսանյութ) Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման Մելիքյան Չորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբան Ինչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները պահանջում են հանդիպում Տավուշի մարզպետի հետ Էդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրում «Հարգարժան հազարապետ՝ այն է վարչապետ Նիկոլ»․ Զառ դպրոցի հրավերը` Փաշինյանին (տեսանյութ) Բաղանիսցիները բողոքի ակցիա են իրականացնում․ փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) 

Սա՞ է «Կորոնավիրուսային հեղափոխություն» բուն էությունը. Անդրանիկ Թևանյան

Բլոգոսֆերա

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանն այսօր գերակտիվ էր ֆեյսբուքում։ Ինչպես միշտ։ Անգամ վարակվելու և ինքնամեկուսանալու պայմաններում։ Անգամ վարակված վիճակում կառավարության անդամների հետ շփվելիս։ Օրվա վերջում էլ ճեպազրույց ունեցավ և ասաց բաներ, որոնք տարակուսանք են առաջացնում, կամ պարզապես սուտ են։

«Այն մարդիկ, ովքեր նախորդ տարի մահացել են բազմաթիվ այլ պատճառներից, այս տարի մահացել են կորոնավիրուսից»,– հայտարարել է Նիկոլ Փաշինյանը (տե՛ս մեկնաբանության մեջ տեղադրված տեսանյութը)։

Հարց է առաջանում՝ խոսքը նո՞ւյն մարդկանց մասին է։ Հեղափոխությունը «կրկնակի մահացածներ» հասկացությո՞ւն է մտցնում վիճակագրության մեջ։ Կխնդրեմ թարգմանել։

․ ․ ․

«2020–ի առաջին 6 ամիսների տվյալներով Հայաստանի Հանրապետությունում ավելի քիչ մահ է գրանցվել, քան 2019 թվականին։ Ավելին ասեմ՝ 2020թ․ մայիսին 320–ով պակաս մահ է գրանցվել Հայաստանի Հանրապետությունում (չի նշվում, թե ինչի համեմատ է 320–ով պակաս–Ա․Թ․)։ ․․․ Ինչո՞ւ են այս տարի ավելի քիչ մահացել։ Որովհետև կորոնավիրուսի բերումով շատ ավելի մեծ թվով մարդիկ են ստացել առողջապահական ծառայություններ։ Կորոնավիրուսի բերումով նաև շատ մարդիկ հոսպիտալացվել են ու բուժվել են ոչ միայն կորոնավիրուսից, այլ նաև հարակից հիվանդություններից։ ․․․ Հունիսի 1–ի դրությամբ 357 մահ պակաս ունենք, քան նախորդ տարի»,– ասել է վարչապետը։

Նրա այս հայտարարության մասով մի քանի դիտարկում՝

1․Այս տարվա 6 ամսվա տվյալներն օբյեկտիվորեն չեն կարող լինել, քանզի մենք 6–րդ ամսի մեջ ենք և հետևաբար՝ առաջին վեց ամսվա վիճակագրություն այս պահին բնության մեջ չի կարող գոյություն ունենալ։

Խոսքի մեջ գոնե մի փոքր օբյեկտիվ ճշմարտություն պետք է լինի, որ սուտն անցնի։ Հակառակ դեպքում ստանում ենք «թավշյա» վիճակագրություն։

2․Մահերի վիճակագրության ամենաթարմ տվյալը պաշտոնապես հրապարակված է միայն հունվար–մարտ ամսիների համար (տե՛ս մեկնաբանությունում տեղադրված հղումը)։ Ըստ այդմ՝ 2018–ի առաջին 3 ամիսներին, այսինքն՝ երբ դեռ հեղափոխություն չէր եղել, գրանցվել է 7128 մահ։

2019–ի հունվար–մարտին, այսինքն՝ երբ Փաշինյանն արդեն ուներ գրեթե 100–տոկոսանոց իշխանություն օրենսդիր, գործադիր և դատական համակարգերում, Հայաստանում մահացել է 7307 մարդ։ 2018–ի համեմատ 179–ով ավելի։

Այս տարվա առաջին երեք ամսում մահացել է 7289 մարդ։ Դա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 18–ով պակաս է, բայց մինչհեղափոխական Հայաստանի համեմատ 161–ով ավելի։

Կրկնեմ, սրանք պաշտոնական թվեր են։ Այլ թվեր չկան հրապարակված։ Թե որտեղի՞ց է վարչապետը վերցնում թվերն ու իր ուզած ձևով մեկնաբանում դրանք, միայն ինքը կիմանա։

3․Վարչապետի ասելով ստացվում է, որ կորոնավիրուսը դարձել է հնարավորություն մեր քաղաքացիների համար՝ այլ հարակից հիվանդություններից բուժվելու և քիչ մահանալու համար։

Կարո՞ղ ենք սա որպես գովազդ ընդունել՝ «Վարակվի՛ր և բուժվի՛ր» կարգախոսի շրջանակներում, թե՞ սա գրանցվող մահերի ողբերգական ցուցանիշները «սվաղելու» և թվային մանիպուլյացիաներով սեփական ապաշնորհությունը թաքցնելու անհաջող փորձ է։ Միգուցե երկուսը միասի՞ն։

Սա՞ է «Կորոնավիրուսային հեղափոխության» բուն էությունը։ Երբ մեղավոր է անպատասխանատու քաղաքացին, իսկ կառավարությունն ու վարչապետն էլ մեղավոր են այնքանով, որքանով այդ անպատասխանատու քաղաքացու ընտրությունն են»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ)Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ (տեսանյութ) Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման ՄելիքյանՉորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբանԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ)Կա՞ն մարդիկ, ովքեր ցանկանում են ապրել այնպիսի Հայաստանում, որտեղ չեն ընդունում պատմական Հայաստանը․ ԽոջաբաղյանՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները պահանջում են հանդիպում Տավուշի մարզպետի հետԷդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրումԱրցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից «Հարգարժան հազարապետ՝ այն է վարչապետ Նիկոլ»․ Զառ դպրոցի հրավերը` Փաշինյանին (տեսանյութ)Բաղանիսցիները բողոքի ակցիա են իրականացնում․ փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Լյուբով Ուսպենսկայան դիմել է բժիշկներին սրտի հետ կապված խնդիրների պատճառովՕտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացինԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնումԺողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե չլինի առաջնորդություն․ Դավիթ Անանյան (տեսանյութ)Տիգրան Ավինյանի «ռեյդը» երևանցիների դեմԺամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի ՄելքոնյանՀայաստանում ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ». Ավետ ԱդոնցՓաշինյանը ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանըՄահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Կլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է»«Առաջընթացն էական է, քանի որ ունի ամուր լեգիտիմ հիմքեր»․ Արսեն ԹորոսյանԲոլթոն-Փաշինյան-Մուր ծրագիրն՝ ընդդեմ ԻրանիԱվետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․»Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ Պարոնայք սպանե՛ր, եթե մտածում եք, որ սրանով Հայաստանը պաշտպանում եք, հանցակից եք դառնում․ Վարուժան Գեղամյան (տեսանյութ)Կառավարությունը, փաստորեն, ավելի է շրջապատում մեր գյուղերն ադրբեջանական զորքով․ ԹաթոյանՎահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց ՌԴ-ն՝ ՀՀ անվտանգության միակ գարանտ. Արևմուտքի հեղինակավոր պարբերականների «անկեղծացումը»Իրանի դեսպանն անդրադարձել է Ադրբեջանում իսրայելական բազաների առկայության մասին տեղեկությանը (տեսանյութ)Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՌուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը․ ապրիլի սկզբից արգելվել է հորս հետ ցանկացած շփումԱՄՆ–ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմՀՀ քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ, Հայաստանի և ՌԴ–ի հարաբերություններում կան որոշ խնդիրներ․ Միրզոյան Բայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումիցՀայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (տեսանյութ) Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցելՄիրզոյանը ողջունել է G7-ի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ Վանաձորում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դինԵրբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան ՔոչարյանՀՀ–ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշենի գոյությունըԱրգելվել է ռուսական ընկերության որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան «Երկար սպասված պատմական իրադարձություն»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածելԱրդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներըՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան ԱթանեսյանԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի
Ամենադիտված