ԱՀԿ-ն կանխատեսել է կորոնավիրուսի նոր «կործանարար բռնկում»
World
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կանխատեսել է, որ կորոնավիրուսի նոր բռնկման մեծ վտանգ կա: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն:
«Երկրորդ ալիքն անխուսափելի է: Ավելի ու ավելի մեծ թվով երկրներ են հանում սահմանափակումները, COVID-19-ի բռնկման նոր վտանգ կա»,-ընդգծել է նա: Կլյուգենի կարծիքով՝ եթե դա ժամանակին չդադարեցվի, նոր բռնկումը կդառնա կործանարար: Մասնագետը հավելել է, որ պատվաստանյութը դեռ չեն հայտնաբերել, այդ պատճառով էլ «իրավիճակը հիմա ավելի լավ չէ, քան տարվա սկզբին»: