Ռուսաստանում հայտնաբերել են տզերի նոր վտանգավոր տեսակ
WorldԳենետիկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Սիբիրում հայտնաբերված տզի նոր հիբրիդային տեսակն ավելի վտանգավոր է մարդու համար, քան գոյություն ունեցողները: Այս հիբրիդային տիզն ավելի շատ հիվանդություններ է կրում և ավելի շատ է տարածված, հայտնում է «Գիտությունը Սիբիրում» ամսագիրը:
Պարզվել է, որ նոր տեսակը նախկինում հայտնի տեսակների հիբրիդ է՝ տայգայի տզի ( xodes persulcatus) և Պավլովսկու տզի (Ixodes pavlovskyi):
Այսպիսի տզերը հիմնականում հանդիպում են Նովոսիբիրսկի մարզում:
Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի քիմիական կենսաբանության և հիմնարար բժշկության ինստիտուտի մոլեկուլային մանրէաբանության լաբորատորիայի վարիչ Նինա Տիկունովան հայտնել է, որ հիբրիդը կարող է գոյատևել երկու տեսակների համար հարմար պայմաններում և կրում է բոլոր «ծնողական» հիվանդությունները՝ տզային էնցեֆալիտ, բորելիա, ռիկետսիաներ, էրլիխիաներ, անոպլազմաներ, որոնք ախտահարում են շներին: