Վարչապետի ու նրա ընտանիքի անդամների մոտ թոքաբորբ չի հայտնաբերվել (տեսանյութ)
VideoԿորոնավիրուսով վարակված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի և նրանց ավագ դուստր Մարիամ Փաշինյանի մոտ թոքաբորբ չի հայտնաբերվել: Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում:
«Հետազոտությունը ցույց տվեց, որ ես, Աննան, Մարիամը թոքաբորբ չունենք: Լիարժեք ասիմպտոմ ենք տանում հիվանդությունը»,- ասաց Փաշինյանը