Արցախում կորոնավիրուսի 57 հաստատված դեպք կա․ մեկուսացված է 97 անձ
NKԱրցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 57-ն են։ Կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվել է 28 քաղաքացի։ Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։ Մեկուսացված է 97 անձ։ Ընդհանուր առմամբ թեստավորվել է 1022 մարդ։